image
Հրատապ լուրեր:

Երեւանում փորձել են կողոպտել սիրիահայերի պատկանող խանութ

Երեւանում փորձել են կողոպտել սիրիահայերի պատկանող խանութ

«Արեւելքի» տեղեկություններով,  նախորդ գիշեր փորձել են կողոպտել Երեւանում գործող եւ հալեպահայերի պատկանող #Sport խանութը:  Խանութի տերերը հայտնեցին, որ դիմակավոր չորս տղաներ նախ փորձել են կոտրել տեսախցիկը, իսկ հետո՝ խանութի դուռը: Հանցագործությունը կանխել են խանութի վերեւում բնակվող բնակիչները, որոնք գիշերվա կեսին արթնացել են ձայներից եւ դուրս եկել տներից: Դիմակ հագած տղաները փախել են, իսկ առավոտյան դեպքի վայր հասած ոստիկանները փորձել են պարզել դեպքի մանրամասները: Հարուցվել է քրեական գործ: 

Կողբացի փողոցում գործող #Sport  մարզական հագուստի եւ կոշիկի խանութը սիրիահայ Բըլըխյանների հիմնած գործն է Երեւանում, նրանք մարզական հագուստները կարում են Երեւանում, աշխատատեղեր են ստեղծել ոչ միայն սիրիահայերի, այլեւ՝ հայաստանցիների համար: