image

Արցախի Մարտակերտ և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Արցախի Մարտակերտ և Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ և Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։

 

Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և  Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։ 

 

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջև սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջև համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր և կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։