image

Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը

Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է երգչուհի Մարիետա Բադալյանը: Այդ մասին տեղեկացնում են երգչուհու ընկերներն եւ մտերիմները: Մարիետա Բադալյանը  միջազգային մրցույթների դափնեկիր էր. երգահան, կիթառահար: Նա կատարում էր թե՛ իր ստեղծագործությունները, թե՛ հայկական սիրված երգեր: Մասնագիտությամբ հոգեբան, մանկավարժ, օտար լեզուների մասնագետը, ունենալով երաժշտական տաղանդ, կարճ ժամանակում դարձել էր սիրված երգչուհի: