image

Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել. Լուսանկարներ

Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել. Լուսանկարներ

Ըստ որոշ տեսաբանների՝ հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել. «Արեւելքի»  տեղեկություններով,  Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում  հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին:  Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում:  Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ 

Թեհրանի  հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: