image

Լրագրող Գայանե Չիչակյանը կրկին «զայրացրել» է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի (տեսանյութ)

Լրագրող Գայանե Չիչակյանը կրկին  «զայրացրել» է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի (տեսանյութ)

Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, որ օրեր առաջ ասուլիսի ժամանակ RT-ի ԱՄՆ-ի թղթակից, հայազգի լրագրող Գայանե Չիչակյանի հարցը` Իրաքում թուրքական զորքերի տեղակայման մասին, զայրացնում է   ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիին: Վերջինս պաասխանում է, որ Իրաքն ու Թուրքիան քննարկում են հարցը, և դրանից ավելի ոչինչ չունի ասելու,  սակայն հայազգի լրագրողը պահանջում է պատասխանել, թե ինչպե՞ս է Թուրքիան, առանց Իրաքի համաձայնության, զորքեր տեղակայում երկրում, և արդյո՞ք ԱՄՆ-ը հովանավորում է թուրքական քաղաքականությունն այս հարցում, հարցուպատասխանը այլ ընթացք է ունենում, Ջոն Քիրբին զայրանալով, լրագրողի հարցերն անվանում է անմիտ ու ծիծաղելի և խորհուրդ է տալիս ամաչել նման հարցերի համար: RT-ն իր աշխատակցուհու հարցերի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի բնորոշումները համարել է անձնական վիրավորանք:

 

 

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ  հայ լրագրող Գայանե Չիչակյանն իր հարցերով «զայրացնում է» ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Հայտնի է, որ այս տարվա սկզբին, մեկ այլ ասուլիսի ժամանակ Գայանե Չիչակյանի հարցը` հայկական ցեղասպանության ճանաչման մասին, կրկին հաճելի չէր թվացել   ԱՄՆ մեկ այլ պաշտոնյանի` Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆին: