image
Հրատապ լուրեր:

Վերաօծվեցին Օձունի Հոռոմայրի եւ Ձորեզրի սրբավայրերը

Վերաօծվեցին Օձունի Հոռոմայրի եւ  Ձորեզրի սրբավայրերը

Ձեռամբ Գուգարաց թեմի  առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլճեանի  վերաօծվեցին Օձունի Հոռոմայրի Ձորեզրի սրբավայրերը։ 10-րդ և 13-դարերի եկեղեցիներն ու նրանց միջև կառուցված գավիթը վերականգվեցին ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծերով։ Վերականգնման ծրագիրը մտահաղացվել էր և իրագործվեց բարերարությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Թումանյանի շրջանի ԷԷՑ պետ Աշոտ Շաքարյանի բարերարությամբ։ Վերաօծումից հետո, Օձունի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը մատուցեց Ս.Պատարագ, իսկ Ս.Պատարագի ավարտին թեմակալ առաջնորդը օրհնեց մատաղը, որը բաժանվեց ուխտավորներին: