image

Այսօր Սպիտակում կտեղադրվի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորի հուշարձանը

Այսօր Սպիտակում կտեղադրվի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած  խորհրդային զինվորի հուշարձանը

Այսօր Սպիտակ քաղաքում կտեղադրվի «Հուշարձան խորհրդային զինվորներին» կոթողը, որը նվիրված է  1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած խորհրդային  զինվորներին: Հուշարձանը պատկերում է զինվոր` ձեռքին երեխա: Աշխատանքը ստեղծվել է Մոսկվայում` Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ։ Հուշարձանի պատրաստման համար նախատեսված միջոցները հավաքվել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ 3,5 մետրանոց  բրոնզե հուշարձանը Հայաստան է տեղափոխվել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռով։

Հուշարձանի քանդակագործն է` Վադիմ Ֆրոլովը: