image

20-րդ դարի հերոսուհին, որ փրկեց 5000 հայի կյանք. կանադական մամուլ

20-րդ դարի հերոսուհին, որ փրկեց 5000 հայի կյանք. կանադական մամուլ

Կանադական  thechronicleherald.ca  կայքը նյութ է պատաստել կանադացի բուժքույր Սառա Քորնինգի մասին` նրան անվանելով 20-րդ դարի հերոսուհի, ով փրկել է հազարավոր մարդկանց, այդ թվում` 5000 հայի կյանք:   

Կայքը գրում է, որ 1872թ.-ին Կանադայի Նոր Շոտլանտիա նահանգի Չեգոգին փոքրիկ քաղաքում է ծնվել  Կանադայի ամենահայտնի գթության քույրը: Նրա` բուժքույր դառնալու որոշումն այդ տարիներին Կանադայում ապրող երիտասարդ աղջկա համար շատ համարձակ քայլ էր դիտվում, որից հետո նրա կյանքը դառնում  է նվիրաբերումների մատյան: Հայոց Ցեղասպանության մասին Սառա Քորնինգն իմացել է մամուլից:  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա անդամագրվել է Ամերիկյան Կարմիր Խաչին,  իբրև կամավոր մեկնել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներից մազապուրժ հայերին:   Սառա Քորնինգը  Զմյուռնիայում հավաքագրել է հիմնականում իգական սեռի մինչև 12 տարեկան շուրջ 5000 հայ, նաև հույն երեխաներ, որոնց ամերիկյան ռազմանավերով տեղափոխել է Հունաստան: Այստեղ նա հիմնել է որբանոց` իր սաներին կրթելով և դաստիարակելով որպես քրիստոնյաներ:  Կայքը տեղեկացնում է, որ Սառան իր ապրած կյանքով ցույց է  տվել, որ բարեկամության և օգնության համար պարզված ձեռքերն ավելի զորավոր և բուժիչ են, քան` պատմության պահած անակնկալները:

Կայքը նշում է, որ չնայած Սառա Քորնինգը շատ հայտնի  չէ իր ծննդավայր Նոր Շոտլանդիայում, բայց շատ լավ ճանաչված է   Կանադայի հայկական համայնքում. 2012-թ.ի սեպտեմբերին Տորոնտոյում  «Սառա Քորնինգ» անվամբ  կենտրոն է բացվել: 

Իր կյանքի վերջին օրերը Սառա Քորնինգն անցկացրել է ծննդավայրում, ուր էլ մահացել է 97 տարեկանում`1967-ին: Նրա տապանաքարի վրա գրված է «Ապրեց՝ ծառայելու համար»: