image
Հրատապ լուրեր:

Թուրքիոյ մէջ ամէնէն շատ ներդրում ըրած երկիրներու ցուցակը

Թուրքիոյ մէջ ամէնէն շատ ներդրում ըրած երկիրներու ցուցակը

Թուրքիոյ տնտեսութեան նախարարութիւնը հրապարակած է վերջին 7 տարիներուն՝ փետրուար 2010-էն մինչեւ փետրոար 2017 ինկած ժամանակահատուածին Թուրքիոյ մէջ ամէնէն շատ ներդրում կատարած երկրներու ցանկը:


Թրքական «Habertürk» լրատուակայքի տեղեկացմամբ, նշուած ժամանակահատուածին ընդհանուր առմամբ Թուրքիոյ մէջ կատարուած է 140 միլիառ տոլարի ներդրում, որու 91.7 տոկոսը (128.5 միլիառ տոլար) ներդրուած է ընդամէնը 20 երկրի կողմէ:

Այդ ցանկին մէջ 20-րդ հորիզոնականին է Լիբանանը՝ 1 միլիառ 285 միլիոն տոլար ներդրումներով (2010-2016): Սա կը կազմէ ընդհանուր ներդրումներու ծաւալի 0.9 տոկոսը:  Յունուար-փետրուար 2017-ին ուղղակի ներդրումներու ծաւալը կազմած է 1 միլիոն տոլար:

19-րդ հորիզոնականին է Քաթարը, որ Թուրքիոյ մէջ 1 միլիառ 476 միլիոն դոլար ներդրում կատարած է, ինչը կը կազմէ ներդրումներու 1.1 տոկոսը: Յունուար -փետրուար 2017-ին այս երկրէն Թուրքիոյ մէջ կատարուած ներդրումները կազմած են 10 միլիոն տոլար:

18-րդ հորիզոնականին է Քուէյթը՝ 1 միլիառ 579 միլիոն տոլար (1.1 տոկոս) արդիւնքով:

17. Սաուտական Արաբիա՝ 1 միալառ 949 միլիոն տոլար (1.4 տոկոս):

16. Ճափոն՝ 2 միլիառ 199 միլիոն տոլար (1.6 տոկոս): 

15. Զուիցերիա՝ 2 միլիառ 448 միլիոն տոլար (1.8 տոկոս): 

14. Իտալիա՝ 2 միլիառ 959 միլիոն տոլար (2.1 տոկոս): 

13. Միացեալ Արաբական Էմիրութիւններ՝ 4 միլիառ 165 միլիոն տոլար (3 տոկոս): 

12. Ազրպէյճան՝ 4 միլիառ 889 միլիոն տոլար (3.6 տոկոս): 


11. Ռուսաստան՝ 5 միլիառ 182 միլիոն տոլար (3.7 տոկոս): 

10.Ֆրանսա՝ 6 միլիառ 850 միլիոն տոլար (4.9 տոկոս): 

9. Յունաստան՝ 6 միլիառ 867 միլիոն տոլար (4.9 տոկոս): 

8. Սպանիա՝ 7 միլիառ 636 միլիոն տոլար (5.5 տոկոս): 

7. Պելճիքա՝ 8 միլիառ 209 միլիոն տոլար (5.9 տոկոս) : 

6. Գերմանիա՝ 8 միլիառ 851 միլիոն տոլար (6.4 տոկոս): 

5. Լիւքսըմպըրկ՝ 8 միլիառ 985 միլիոն տոլար (6.4 տոկոս): 

4. Անգլիա՝ 9 միլիառ 538 միլիոն տոլար (6.8 տոկոս): 

3. Աւստրիա՝ 9 միլիառ 759 միլիոն տոլար (7 տոկոս): 

2.ԱՄՆ՝ 11 միլիառ 198 միլիոն տոլար (8 տոկոս):  

1.Հոլանտա՝ 22 միլիառ 15 միլիոն տոլար (15.8 տոկոս):