image

Նուռը մաքրելու հեշտ տարբերակ. տեսանյութ

Նուռը մաքրելու հեշտ տարբերակ. տեսանյութ

168.am- ը գրում է. «Նռան օգտակար հատկանիշները հայտնի են բոլորին: Այս համեղ միրգը հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նուռն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Նուռը համեղ և սննդարար միրգ է: Մրգահյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև՝ բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։

Սակայն, ամեն անգամ նուռ մաքրելն իսկական փորձություն է դառնում շատերի համար, քանի որ նռան հատիկները միմյանց կիպ կպած են և դժվար են առանձնանում: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում պարզ հնարք, որը կօգնի արագ մաքրել նուռը՝ առանց ավելորդ ջանքեր գործադրելու»:


Հրապարակման պատրաստեց` 168.am-ը