image

Կողոպտել են Սփյուռքի փոխնախարարի մեքենան, նա դիմել է ոստիկանություն

Կողոպտել են Սփյուռքի փոխնախարարի մեքենան, նա դիմել է ոստիկանություն

Երեւանում, հոկտեմբերի 18-ին գողություն է տեղի ունեցել. ՀՀ Սփյուռքի փոխնախարար 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանն ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչեւ հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին եւ այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։

Իրավապահները հետաքննություն են անցկացնում: