image
Հրատապ լուրեր:

Լիբանանցի կին մայորը հեռացվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան լայքի պատճառով

Լիբանանցի կին մայորը հեռացվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան լայքի պատճառով

Լիբանանի Ներքին անվտանգության  ուժերի ծառայող,  մայոր Սուզան  Ալ Հաժը հեռացվել է աշխատանքից՝ Ֆեյսբուքում մի գրառման տակ իր դրած like-ի պատճառով: Այս  մասին   տեղեկությունը փոխանցում է «Ալ  Ժատիտ»  կայանը, նշելով, որ որոշումն ընդունել է  երկրի   պետական ապահովության  ընդհանուր ղեկավարությունը: 

Սուզան Ալ-Հաժը, որ համակարգում վարում էր  «Համացանցի վերահսկողության  գրասենյակի»  ղեկավարի պաշտոնը, արձագանքելով որոշմանը, նշել է, որ իր հավանումը անուշադրության արդյունք է եղել, եւ ինքը ժամեր անց հանել է այն: Բայց հավանումը աղմուկ է հանել, քանի որ տասնյակ օգտատերեր snapshot-ով այն տարածել են  այլ սոցիալական ցանցերում:  

Կին ոստիկանը հավանել էր լիբանանցի հայտնի ռեժիսոր Շարբել Խալիլի այն գրառումը, որով վերջինս հեգնում էր Սաուդյան Արաբիայի իշխանության կողմից կանանց տրված վարորդական իրավունքը, գրելով.  «Սաուդցի կանանց իրավունք է տրված վարել միայն ականներով զինված ավտոմեքենաներ»:

 

Ընդդիմադիր մամուլը նշում է, որ իրականում հեռացման պատճառը Սուզան Ալ- Հաժի եւ պետական անվտանգության կառույցի ընդհանուր ղեկավար Իմադ Օսմանի միջեւ լարված հարաբերություններն են. կին մայորը համակարգում փոփոխություններ է արել եւ հասել հաջողությունների ու ճանաչման, ինչը դուր չի եկել ղեկավարությանը: Մամուլը Սյուզան Ալ-Հաժի հեռացման որոշումն անարդարացի է որակել: