image

Ծնողները հաստատել են Լոլա Ուզունյանի մահվան լուրը. նա սպանվածների մեջ է

Ծնողները հաստատել են Լոլա Ուզունյանի մահվան լուրը. նա սպանվածների մեջ է

17-ամյա Լոլա Ուզունյանի ծնողները Փարիզի ահաբեկչությունից սպանված մարդկանց շարքում ճանաչել են իրենց դստեր դին: Այդ մասին «Արեւելքին» հայտնեցին Ուզունյան ընտանիքին մոտ  ֆրանսահայեր, ովքեր նշեցին, որ ընտանիքը հայտնել է նոյեմբերի 13-ից անհետացած համարվող դստեր սպանված լինելու հանգամանքը: Մահվան լուրը տեղեկացվել է նաեւ Ֆրանսիայի հայկական կառույցներին, ինչպես նաեւ` առաջնորդարանին: 

Լոլա Ուզունյանը սպանվել է «Բատակլան» համերգասրահում, Փարիզի ահաբեկչության ժամանակ: