image

Լիբանանի նախագահի միջնորդությամբ բանտից ազատվել է իր դեմ գրած աղջիկը

Լիբանանի նախագահի միջնորդությամբ բանտից ազատվել է իր դեմ գրած աղջիկը

Լիբանանցի ակտիվիստ, 27-ամյա Հանատի Ջերջեսը բանտից ազատ է արձակվել: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Հանատին ազատվել է անձամբ  Լիբանանի նախագահ Միշել Աուոնի միջնորդագրով, որի դեմ էլ գրել է Հանատին: Հանատի Ջերջեսը հայտնի է նախագահի, վարչապետի եւ մի քանի նախարարների հասցեին արած իր սուր գրառումներով, որոնք համարվել են վիրավորական եւ որոնց պատճառով էլ երեք օր  նա Լիբանանի Թրիփոլի քաղաքի կանանց բանտում է անցկացրել:

ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ առաջին դեպքը չէ, երբ Լիբանանում քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ է ձերբակալվում մանավանդ Ֆեյսբուքում արված գրառման համար: