image

Դեսպան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել. լուսանկար

Դեսպան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել. լուսանկար

Լատվիայի եւ Էստոնիայի հանրապետություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայրիկ է դարձել: Այս մասին դեսպանն այսօր նշել է իր ֆեսյբուքյան էջում, երեխաների ծնունդից  40 օր հետո, գրելով. «Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո  կամքով Երեւանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ՝ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն եւ բարի բախտ բոլոր ընտանիքներին»: Ի դեպ, ընտանիքը եռյակից բացի նաեւ որդի ունի: 

Նշենք, որ դեսպան Տիգրան Մկրտչյանը դերասան Վանիկ Մկրտչյանի որդին եւ դերասան Վարդան Մկրտչյանի եղբայրն է: