image

Փարիզի ահաբեկչության հետևանքով ամենաշատ զոհվածներն ամերիկյան Eagles of Death Metal ալտերնատիվ ռոք խմբի համերգի մասնակիցների թվում են

Փարիզի ահաբեկչության հետևանքով ամենաշատ զոհվածներն ամերիկյան Eagles of Death Metal ալտերնատիվ ռոք խմբի համերգի մասնակիցների թվում են

 Նոյեմբերի 13-ին Փարիզի  «Լա Բատակլան» թատրոնում ամերիկյան Eagles of Death Metal ալտերնատիվ ռոք խմբի  համերգի հազարավոր ներկաներ մեծ ցնցում ապրեցին դահլիճ ներխուժած ահաբեկիչների իրականացրած գործողություններից: Ժամեր շարունակ պատանդի կարգավիճակում մնալուց հետո, Փարիզի ոստիկանության հատուկ ուժերի ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հնարավոր եղավ ազատել դահլիճում գտնվողներին, բայց մոտ 100 մարդ զոհ գնաց ահաբեկչությանը: 

1998-ին հիմնված ամերիկյան Eagles of Death Metal ալտերնատիվ ռոք խումբը ելույթներ է ունեցել տասնյակ երկրներում,  նոյեմբերի 13-ին տեղի էին ունենում խմբի փարիզյան հյուրախաղերը: