image

Օլանդը հրաժարվել է «Մեծ քսանյակի» հանդիպումից

Օլանդը հրաժարվել է «Մեծ քսանյակի» հանդիպումից

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է  Թուրքիայի Անթալիա քաղաքում նոյեմբերի 15-16-ը նախատեսված «Մեծ քսանյակի» 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխարհի հզորագույն տնտեսություն ունեցող պետությունների առաջնորդների հանդիպումից: Նրա փոխարեն Թուրքիա կմեկնեն Ֆրանսիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները, տեղեկացնում է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: