image

Դամասկոսում մշակութային ուղղվածության թերթը շենքի վրա է «տպվելու»

Դամասկոսում մշակութային ուղղվածության թերթը շենքի վրա է «տպվելու»

Շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մշակութային թերթերից մեկը, թղթի վրա տպագրվելու փոխարեն, տպագրվելու է քաղաքի նշանավոր «Սեմիրամիս»  հյուրանոցի պատերին:

Ըստ «Ալ Մայատին» կայանի, Դամասկոսի նշված հյուրանոցը վերականգնող խումբը, կառավարությունից արտոնություն ստանալուց հետո է սկսել իրագործել իր այս ինքնատիպ գաղափարը: Նշվում է, որ տպագրությունն այնպես է իրականացվելու, որ մարդաշատ փողոցով անցնող մարդիկ կարդան թերթի բոլոր էջերը: 

Գաղափարի հեղինակներն իրենց թերթը երեք ամիսը մեկ տպելու են հյուրանոցի պատերին, դառնալով առաջինները, որ նման նախաձեռնություն են իրականացնում: Գաղափարը փլատակներից դուրս եկող կառույցների վրա ուշադրություն հրավիրելն է, ինչպես նաեւ՝ տպագրության այլընտրանքային ձեւեր առաջարկելը: