image

Սուրիացի անուանի դերասան ՝ Հուսամ Թահսին Պէք փոխադրուած է հիւանդանոց

Սուրիացի  անուանի դերասան ՝ Հուսամ Թահսին Պէք  փոխադրուած է  հիւանդանոց

Սուրիացի անուանի դերասան    Հուսամ Թահսին Պէք  սրտի  տագնապ  անցընելէ ետք փոխադրուած է  հիւանդանոց:   Այս մասին    տեղեկութիւնը  փոխանցած են  Սուրիոյ լուրերը   տարածող  դիմատետրի կարգ  մը էջեր: Աղբիւրները    նշած են, որ երէկ  երեկոյան     անհանգստանելէ   ետք դերասանը փոխադրուած է հիւանդանոց   եւ ան ներկայիս   կը գտնուի բժիշկներու  խնամքին  տակ:

 

 

 Նշենք, որ Սուրիոյ մէջ       մեծ    հռչակի   արժանացած   անուանի դերասանը       հանդէս  եկած է   մարմանւորելով  ժողովրդային  տասնեակ կերպարներ: Ան կը համարուի   Տորէտ Լահամի, յայտնի   ՝ Ղաուար   անունով    ամէնէն  «հին»  եւ վստահելի գործակիցներէն մին:

 

Հուսամ Թահսին Պէք ծնած է  Դամասկոս,  1941-ին։