image

Ֆրանսա. Մահացած է Ասալա-ի անդամներէն ՝ Ռաֆֆի Ստեփան Ինճէեանը

Ֆրանսա. Մահացած է Ասալա-ի    անդամներէն  ՝ Ռաֆֆի Ստեփան Ինճէեանը

Ֆրանսայի  մէջ իր մահկանցուն կնքած է   Հայաստանի  Ազատագրութեան Հայ  Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ)  անդամներէն   Ռաֆֆի Ինճէեանը:

Նշենք, որ   հանգուցեալը իր մահականցուն կնքած է  Ֆրանսայի Ռոշ-սիւռ-Իոն շրջանի  հիւանդանոցներէն մէկուն մէջ. ան  63 տարեկան էր

Ըստ     Փարիզի «Նոր Յառաջ»ին,  Ռաֆֆի  Ինճէեանը   անոնցմէ էր, որ  

70-ական թուականներուն  միացած էր Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակին: Թերթը   նաեւ կը գրէ, որ   Ինճէյեան  լուսանկարիչ էր    եւ   անդամ էր Ֆրանսայի Հայ ազգային շարժումին (MNA) եւ անոր պաշտօնաթերթ՝ «Հայ Պայքար»-ին:
Ութսունական թուականներուն  ան մեկնած էր Լիբանան՝ ԱՍԱԼԱ-ի բանակավայր, իսկ աւելի ուշ ալ՝ Արցախ:  Եղած է մտերիմ բարեկամը Մոնթէ Մելքոնեանի, Ալեք Ենիգոմշեանի, Մարտիրոս Ժամկոչեանի, նաեւ Փարիզի «Վան» գործողութեան հերոսներուն, որոնց հետ 1981-ին մարզուած էր Պեքաայի հովիտին  մէջ: