image

Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը՝ մահմեդականի սիրահարվելու համար

Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը՝ մահմեդականի սիրահարվելու համար

Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը, քանի որ դեմ էր մահմեդականի հետ նրա հարաբերություններին, հայտնում են իսրայելյան լրատվամիջոցները:  

Դատախազների խոսքով՝  Ալ Ռամլե քաղաքի բնակիչ 58-ամյա Սամի Կարրան սպանել է դստերը հենց տանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ օր հետո։

17-ամյա Հենրիեթ Կարրան սիրահարվել էր մահմեդականի, ինչն առաջացրել է ծնողների բարկությունն ու վրդրովմունքը։ Ընդ որում, բարկությունն այնքան ուժեղ է եղել, որ նրանք սպառնացել ու ճնշել են աղջկան, ինչի հետեւանքով էլ աղջիկը փախել է տնից ու սկսել ապրել սիրեցյալի եւ նրա մոր հետ։ Հենրիեթի ընտանիքը փորձել է դստերը տուն վերադարձնել՝ սպառնալով նրա ընկերոջն ու մորը, իսկ հայրը հանդիպումներից մեկի ժամանակ հարվածել է աղջկան։ Սակայն սոցաշխատողի հետ համատեղ հանդիպումից հետո Հենրիեթը տուն է վերադարձել։ Հունիսի 12-ին նա ավարտել է դպրոցը, իսկ հետո հայտնել հարազատներին, որ ուզում է իսլամ ընդունել։ Լսելով դա՝ հայրը վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել աղջկան։