image

Եգիպտոսում հանցագործը վնասազերծվել է հայաստանցի վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

Եգիպտոսում հանցագործը վնասազերծվել է հայաստանցի վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսի Հուրգադա (ալ-Ղարդակա)‎‎ քաղաքում տեղի ունեցած միջադեպին զոհ են գնացել Ուկրաինայի երկու քաղաքացի, իսկ տուժողների թվում հայաստանցիներ կան: Վերջիններիս մասին լուրը հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը։ Հայաստանցի տուժողները երկու հոգի են, կան նաեւ այլ երկրների քաղաքացիներ, որոնք տուժել են:  

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է հանցագործը դանակով հարձակվել հյուրանոցում հանգստացողների վրա: Նա ձերբակալված է: