image

Հայ տղան օդանավում ամուսնության ինքնատիպ առաջարկություն է արել ընկերուհուն. Տեսանյութ

Հայ տղան օդանավում ամուսնության ինքնատիպ առաջարկություն է արել ընկերուհուն. Տեսանյութ

Լիբանանահայ Ժակ Սեփիլյանը Բեյրութ-Երեւան օդանավում ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն՝ Սարին Այնեջյանին, որի հետ ծանոթացել է երկու տարի առաջ՝ Հայաստանից Լիբանան վերադարձի ճանապարհին: Տղան առաջարկությունն արել է արաբերենով, քանի որ օդանավում մեծ թիվ են կազմել արաբախոս ուղեւորները: Ժակն ուղեւորներից ուշադրություն է խնդրել եւ առաջարկել լսել իր կարճ պատմությունը. «Երկու տարի առաջ Հայաստանում  մահացավ իմ հայրը:  Հայաստանից Բեյրութ վերադարձի ճանապարհին ես ծանոթացա մեկի հետ, որ փոխեց ամբողջ կյանքս»: Այնուհետեւ Ժակը կանչել է օդանավում արդեն տեղավորված ընկերուհուն եւ շարունակել. «Սարինի հետ ծանոթանալուց հետո կյանքս գլխիվայր շրջվեց, գործս զարգացավ, վիճակս լավացավ, կարծես Աստված ինձ հրեշտակ էր ուղարկել: Այդ պատճառով երկու տարի անց, նույն մեր ծանոթության ամիսը կրկին Հայաստան ենք գնում՝ նշելու մեր ծանոթության երկու տարին»: Այս խոսքերից հետո լիբանանահայ երիտասարդը գրպանից հանել է մատանու տուփը եւ ծնկաչոք դիմելով ընկերուհուն, ասել է. «Սարին Այնեջյան, ես քեզ սիրում եմ, կամուսնանա՞ս ինձ հետ»: Ուղեւորների ծափերի ներքո զույգը գրկախառնվել է,  Սարինը կրել է մատանին, որից հետո նրանք ընդունել են անծանոթ ուղեւորների շնորհավորանքները: Տեսանյութը տարածել է թռիչքն իրականացնող միջազգային ավիաընկերությունը: