image

Մոմավառություն Երեւանում՝ ի հիշատակ Հասմիկ Գաբրիելյանի

Մոմավառություն Երեւանում՝ ի հիշատակ Հասմիկ Գաբրիելյանի

Հունիսի 28-ին՝ ժամը 19։00, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ, «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի կնոջ՝ դաշնակահարուհի, երաժիշտ,  Հասմիկ Գաբրիելյանի, որ ծանր հիվանդության պատճառով երեկ հեռացավ կյանքից...

Մոմավառությունը կազմակերպվում է NEWSPRESS.am-ի և «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների նախաձեռնությամբ։

Բոլոր ցանկացողները կարող են կարող են իրենց մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցել ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի կնոջ հիշատակին։

 


Հասմիկ Գաբրիելյանը  ծնվել էր Գյումրիում 1955 թ. նոյեմբերի 27-ին՝ հեղինակավոր աշխարհագրագետ, ԵՊՀ երկար տարիների պրոֆեսոր, հայտնի մտավորական Հրաչյա Գաբրիելյանի ընտանիքում։


Ավարտել էր Երևանի Պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը: Համերգներով հանդես էր եկել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Պրահայում, Բրատիսլավայում և այլ եվրոպական կենտրոններում:Համարվում էր Յ.Ս. Բախի անզուգական մեկնաբան: Միջին Եվրոպայի երկրներում հանդես էր գալիս համերգներով՝ ծրագրում պրոպագանդելով հայ դասականների գործերը: Հատկապես հիանալի մեկնաբանությամբ ներկայացնում էր Ա. Խաչատրյանի, Ալ. Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի և այլոց հայտնի գործերը:

Հասմիկ Գաբրիելյանի համերգները վերածվում էին հայ մշակույթի կարևորագույն իրադարձությունների: Այդ համերգների և մշակութային միջոցառումների շնորհիվ Սլովակիայի պառլամենտի և կառավարության մեծ մասը ծանոթացավ հայոց ցեղասպանության փաստի հետ:

Հասմիկ Գաբրիելյանը մեկն էր, որ իր ամուսնու՝ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողքին անմնացորդ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար. 2004 թ. նոյեմբերին այդ պայքարն ավարտվեց փայլուն հաղթանակով և Սլովակիայի ԱԽ-ը հաստատեց Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը:Նա  մասնակից է եղել Հայ դատի շուրջ մղվող ողջ անցուդարձին:

Ծնել և դաստիարակել է երկու հայրենասեր դուստրերին՝ Անի և Տաթևիկ Գրիգորյաններին, որոնք ստացել են փայլուն իրավաբանական կրթություն Անգլիայի ամենահեղինակավոր համալսարաններում:

Մինչև վերջին պահը տիկին Գաբրիելյանը ապրում էր Հայաստանի խնդիրներով և անմնացորդ օգնում իր հայրենիքին: Նրան ճանաչողները զարմանում էին նրա մարդկության նկատմամբ ունեցած անսահման սիրո, անհավատալի բարության, չափեր չունեցող ներողամտության և բարձր մարդկային հատկությունների վրա:

Նրա կորուստը անվերականգնելի է և ապրած կյանքը բացառիկ օրինակ  սերունդների համար:

Նրա հիշատակը կմնա պայծառ բոլորիս սրտում:


ԵՀՄՖ-ի նախագահություն

Սլովակիայի հայկական համայնքի նախագահություն

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն