image

Սիրիացի փախստականներին աջակցելու համար Հայաստանին հատկացվելու է 3 մլն եվրո

Սիրիացի փախստականներին աջակցելու համար Հայաստանին հատկացվելու է 3 մլն եվրո

Եվրաﬕության տարածաշրջանային ներդրումային հիﬓադրամը հաստատել է սիրիական ճգնաժաﬕ հետևանքների ﬔղմմանն ուղղված 275 ﬕլիոն եվրո արժողությամբ ծրագիր: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրել են Եվրոպական հանձնաժողովից, ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց հյուրընկալած համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում:

Մասնավորապես, 275 ﬕլիոն եվրոյից 3 ﬕլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին: Այդ ﬕջոցներն ուղղվելու են առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիության բարձրացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների ﬔծացմանը և աշակերտների ու ուսանողների ինտեգրմանը:

ԵՄ ﬕասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ սիրիացի փախստականներին ԵՄ օժանդակությունը հոգեբանական պարտք է և խելացի ներդրուﬓեր, որոնք կարող են իրականացվել անվտանգության, կայունացման և տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով՝ սիրիական պատերազﬕ սկզբից ﬕնչ օրս Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիացի փախստական: