Արեւելք Հայաստան Արաբական  Մամուլ Յօդուած Հարցազրոյց Տեսադարան Խապրիկ United in Rights
«Հայաստանի Կեդրոնական Դրամատունը աւելի հանգամանք ունի այսօր, քան նախկին անցումային շրջանները».Մկրտիչ Յ. Պուլտուքեան... Հնդեհ Հիւսիսային պողոտայի «Հին Էրիվան» պանդոկին մէջ (Լուսանկարներ)... Տահէշ խանութպաններուն կը ստիպէ իր արժոյթով առեւտուր ընել... Ատրպէյճան Կը Վարձէ Լոպիիստական Եւ PR-ի Չորս Ընկերութիւններ...
Հայ աշակերտուհիների աննախադեպ հաջողությունը. լուսանկարներ
Հայ աշակերտուհիների աննախադեպ հաջողությունը. լուսանկարներ
19 Մայիս 2017 , 23:52

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի One Step Ahead ավագ թիմը (Սոնա Ավետիսյան, Վարդանուշ Նազարեթյան, Վիոլետա Մկրտչյան, Սվետլանա Դավթյան, Աղավնի Հակոբյան, ուսուցիչ-մենթոր՝ Վարդանուշ Հովհաննիսյան), «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի մրցույթում ներկայացնելով Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածը, ճանաչվեց հայաստանյան մրցույթի հաղթող` ստանալով հայաստանյան գլխավոր մրցանակը (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017):

 


 

 

 

 

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» Technovation Armenia ծրագրի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրման արարողությունը և թիմերի ստեղծած բջջային հավելվածների ցուցահանդեսը։

Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:   Բջջային հավելվածները ուղղորդված էին լուծելու Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրները: Մինչև հինգ հոգուց բաղկացած թիմերը ուսուցչուհիների աջակցությամբ մասնակցեցին ուսումնական ծրագրին, որ բաղկացած էր 4 մասից` կոդավորում, բիզնես, մարկետինգ և ներկայացում:  Թիմերը զարգացրեցին հավելվածը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած App Inventor ծրագրով: Ծրագրի շրջանակներում Հայաստանի դպրոցներից 214 աշակերտուհի և 45 մենթոր գրանցվեցին ծրագրին, ձևավորվեց 46 թիմ, որից եզրափակիչ դուրս եկան միայն 22 թիմ՝ 12 կրտսեր և 10 ավագ տարիքային խմբերով: Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյաններ դահլիճում, որտեղ մրցույթի մասնակից կրտսեր և ավագ խմբերն իրենց ծրագրերը ներկայացրեցին պատվավոր ժյուրիին՝ ի դեմս Ռուզաննա Ստեփանյանի (Կրթության Ազգային Ինստիտուտ), Արամ Քեռյանի (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արմեն Մելքոնյանի (Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ) և Սուսաննա Բալդրյանի (UNICOMP): Ամփոփելով առցանց գնահատումը մայիսի 15-ին ժյուրին հրապարակեց մրցանակակիրների անունները` Ավագ խումբ` 1. Կարբիի միջնակարգ դպրոց, One Step Ahead թիմ, ուսուցիչ՝ Վարդանուշ Հովհաննիսյան , Հայաստանյան գլխավոր մրցանակ (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017) 2. «Անանիա Շիրակացի» ճեմարան, Tech Ladies թիմ, ուսուցիչ՝ Անի Սիրեկանյան, II մրցանակ 3. Երևանի թիվ 2, Light Effect թիմ, ուսուցիչ՝ Արփինե Մանուկյան, III մրցանակ Կրտսեր խումբ` 1. Երևանի թիվ 92 դպրոց, Teqeyanciner թիմ Հայաստանյան գլխավոր մրցանակ 2. Աշտարակի թիվ 2 դպրոցը,Girls’ Punch թիմ Հայաստանյան գլխավոր մրցանակ 3. Երևանի թիվ 125 CleverGirls թիմ, III մրցանակ Ծրագրին աջակցել և հովանավորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ավագ թիմը ևս մեկ անգամ խորին երախտագիտությամբ շնորհակալություն է հայտնում Technovation Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպան տիկին Նարինե Աբազյանին (Narine Abazian), ԿԱԻ-ի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանին (Ruzanna Stepanyan), պատվավոր ժյուրիի անդամներին որոնց բարձր գնահատականը ինչքան ոգևորիչ, այնքան էլ պարտավորեցնող է, բոլոր մասնակից թիմերին, որոնք ապահովելով առողջ և շատ լուրջ մրցակցային մթնոլորտ, միևնույն ժամանակ իրենց հետաքրքիր, պարզ և անմիջական մոտեցումներով և գաղափարներով շատերը դարձան մեզ անփոխարինելի և հարազատ ընկերներ... Ձեր բոլորի բարձր գնահատականը և դրական արձագանքները մեր թիմի կողմից ստեղծված Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածին, թույլ են տալիս մեզ հուսալու և հավատալու, որ այն կօգնի և կարևորագույն միջոց կդառնա հասարակության մեջ լսող և լսողության խնդիրներ ունեցող անձանց փոխադարձ ինտեգրմանը աշխարհը դարձնելով ավելի բարի, լուսավոր, առավել ընկալելի ու գունեղ...

 

Վարդանուշ Հովհաննիսյան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture