4-րդ օրն ըլլալով մարտերը կը շարունակուին. Լիբանանեան Բանակը ունեցաւ նոր զոհ մը... Արթուր Ալեքսանեան աշխրահի ախոյեան դարձաւ... Պարազանի. «Անկախութեան հանրաքուէն պիտի չյետաձգուի»... Ի՞նչ մշակուեցաւ Համպուրկի մէջ. Սուրիան նոր սցենարի մը առջե՞ւ...
«Կհրաժարվեի իմ բոլոր ռեկորդներից, միայն թե տրոլեյբուսի այն 46-ն էլ փրկվեին». Այսօր Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է
«Կհրաժարվեի իմ բոլոր ռեկորդներից, միայն թե տրոլեյբուսի այն 46-ն էլ փրկվեին». Այսօր Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է
19 Մայիս 2017 , 16:06

Արմեն Ադամյան

1976թ-ի սեպտեմբերի 16-ին ընթացքի ժամանակ Երեւանյան լիճ ընկած տրոլեյբուսը զոհերի պատճառ դարձավ: Իսկ այդ զոհերի թիվն ավելի մեծ կարող էր լինել, եթե ճիշտ պահին, ճիշտ տեղում չհայտնվեր ճիշտ մարդը: Ջրասուզալող սպորտաձեում 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանն առաջին անգամը չէր ,որ իր անձնազոհ հերոսությամբ մարդկանց կյանք է փրկել:

1976թ-ի սեպտեմբերի 16-ը բազմակի ռեկորդակիր եւ աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանի համար, ինչպես միշտ, սկվել էր մարզումներով: Նա եղբոր հետ նոր էր ավարտում ամենօրյա վազքը Երեւանյան լճի շուրջ, երբ պատահաբար ականատեսը եղավ, թե ինչպես է լիճն ընկնում ուղեւորներով լի տրոլեյբուսը: Առանց մի վայրկան անգամ մտածելու Շավարշը հասավ օգնության, անմիջապես նետվեց ջուրն ու սուզվելով առաջին իսկ պատահած ուղեւորին դուրս բերեց:

«Ես 23 տարեկան էի , եղբայրս՝ 20: Եղբորս թույլ չտվեցի, որ նա սուզվի, որպեսզի վստահելի աջակից ունենամ: Տրոլեյբուսի հետեւի մասն ամբողջովին ջրի տակ էր, եւ այդ հատվածում անօդ տարածություն էր առաջացել: Մարդիկ այդ վիճակում էին փորձում շնչել»,- պատմում է Շավարշ Կարապետյանը:

Շավարշը սուզվեց, եւ շատ երկար ժամանակ չհայտնվեց: Ջրի տակ շոշափելով տրոլեյբուսը եւ համոզվելով, որ ապակիները կոտրված չեն՝ ոտքով կոտրեց ու ներս լողաց: Իսկ վերեւում նրան սպասում էր եղբայրը, նա դուրս բերվածներին ափ էր հասցնում: Ուշադրություն չդարձնելով ստացած վնասվածքներին՝ նա նորից սուզվեց՝ քաջ գիտակցելով , որ անգամ մեկ վայրկյանը կարող էր եւս մեկ մարդու կյանք փրկել:

«Այնտեղ ոչինչ չէր երեւում, կեղտն ու տիղմը բարձրանում էին, եւ տեսողությունը զրոյական էր: Այնտեղ կարիք չկար նույնիսկ որեւէ բան տեսնելու: Միայն խորություն կար, որը պետք է հաղթահարեի: Կանգնեցի տրոյլեբուսի վրա, պոկում արեցի՝ չհասնելով կես մետրի, փրկվածներին արդեն վերցնում էին ձեռքիցս»,- հիշում է նա:

92 ուղեւորներից Շավարշին հաջողվեց փրկել կեսին: Ջրի տակ նման պայմաններում 2 ժամ անցկացնելու հետեւանքներն անդառնալի եղան: 40 օր պառկեց հիվանդանոցում՝ գիտակցության չգալով: Բժիշկների ախտորոշումն էր՝ արյան վարակ եւ թոքերի բորբոքում: Սակայն սա էլ նրա համար հիմնավոր պատճառ չէր մարզումները դադարեցնելու: 2 ամիս անց Շավարշը կրկին հայտնվեց լողավազանում, եւ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ: Սա հայորդու միակ հերոսությունը չէր. նույն վարքը նա դրսեւորեց նաեւ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի ժամանակ: Նետվելով կրակի մեջ՝ փրկեց մարդկանց կյանքեր: Նրա արարքն իսկապես հերոսական էր:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture