image

Եթե օտար երկրում կարողացանք, մեր հայրենիքում էլ կարող ենք. հալեպահայ

Եթե օտար երկրում կարողացանք, մեր հայրենիքում էլ կարող ենք. հալեպահայ

Հալեպահայ Գեւորգ Բարսումյանի բացած սպորտային կոշիկների խանութը՝ Հանրապետության հրապարակի մետրոյի հալեպահայերի շուկայում, կարճ ժամանակի ընթացքում համբավ է ձեռք բերել:  Մոտ մեկ տարի առաջ Հալեպից Երեւանում հաստատված երիտասարդը մի քանի ամիս հետո ծնողներին էլ է բերել իր մոտ: Սիրում է Հայաստանը, ափսոսում է, որ այստեղ չի ծնվել կամ գոնե ավելի շուտ չի եկել: «Եթե բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում, հայրենիքն ավելի հզոր կլինի: Երբ ինձ ասում էին, թե այստեղ դժվար է, չես կարող աշխատել, ասում էի՝ եթե  օտար երկրում կարողացանք, մեր հայրենիքում էլ կարող ենք»-ասում է երիտասարդ սփյուռքահայը: