image

Դոնալդ Թրամփն ուղերձ է հղելու հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ

Դոնալդ Թրամփն ուղերձ է հղելու հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն այսօր հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին, որից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ուղերձ է հղելու օրվա խորհրդի հետ կապված, սակայն նա չի նշել, թե արդյո՞ք Թրամփն օգտագործելու է «ցեղասպանություն» բառը: ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարում վայրագության զոհ է դարձել 1,5 միլիոն հայ, եւ ինքը ԱՄՆ-ի եւ ամերիկացի ժողովրդի անունից իր հարգանքի տուրքն է մատուցում նրանց հիշատակին: