image

Շառլ Ազնավուրի որդին Հայաստան է եկել՝ Ծիծեռնակաբերդում ընտանիքի անունից հարգանքի տուրք մատուցելու

Շառլ Ազնավուրի որդին Հայաստան է եկել՝ Ծիծեռնակաբերդում ընտանիքի անունից հարգանքի տուրք մատուցելու

Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար:

Իմ այցելության գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ»,­-«Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է Ազնավուրը՝ նշելով, որ հայրը չի կարողացել գալ ու մասնակցել հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքերով հայ ժողովրդի հետ են: