image

Երեւանում ապրիլի 24-ի առթիվ ռեստորանը չի գործելու՝ հիշեցնելով ցեղասպանության զոհերի մասին

Երեւանում  ապրիլի 24-ի առթիվ ռեստորանը չի գործելու՝ հիշեցնելով ցեղասպանության զոհերի մասին

Երեւանի կենտրոնում գործող ռեստորաններից մեկի տնօրինությունը  մեկ օրով փակել է ռեստորանը՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի: Սփյուռքի հայաշատ քաղաքներում տարածված այս ավանդույթը՝ ապրիլի 24-ին փակ պահել հայերին պատկանող առեւտրի եւ զվարճանքի վայրերը, Հայաստանում դեռեւս տարածում չունի:

Այս ռեստորանի քայլը նորություն է մեզանում. տնօրինությունը մուտքի մոտ տեղադրել է նաեւ տեղեկատվական երկլեզու վահանակ, որը հիշեցնում է ապրիլի 24-ի մասին, միաժամանակ տեղեկացնում, որ աշխատակազմին հնարավորություն է տրվում կատարել իր պարտքը՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: