image

Վիկտոր Աղաթելյանը կրկին հաղթեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Վիկտոր Աղաթելյանը կրկին հաղթեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում

ՊՐԱՀԱ –ՕՐԵՐ-Մարտի 23-ին Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտում 72.5 քաշային կարգում մեր հայրենակից Վիկտոր Աղաթելյանը կրկին հաղթանակ է տոնել, այս անգամ պարտության մատնելով հայտնի բռնցքամարտիկ Տոմաշ Բարտունեկին։ Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրա երկրորդ ելույթն էր եւ երկրորդ հաղթանակը։

Հիշեցնենք, որ 2017-ի  փետրվարի 12-ին Պրահայի Ռետրո ակումբում անցկացված բռնցքամարտի Գալա մրցույթում  չեխահայ 22 ամյա Վիկտոր Աղաթելյանը  72,5  կգ քաշային կարգում բացարձակ հաղթանակ էր տոնել  չեխ Բոբեշ Յանոյի հետ մրցամարտում։

Վիկտորը 7 անգամ դարձել է բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն։