image

Անահիտ Փիլոսյանն Իրանում օրինակելի բուժքույր է ճանաչվել

Անահիտ Փիլոսյանն Իրանում օրինակելի բուժքույր է ճանաչվել

Սպահանի «Ալ-Զահրա» ուսուցման եւ բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում աշխատող հայ բուժքույր Անահիտ Փիլոսյանը, Սպահանի Հիվանդապահության համակարգի կազմակերպության (سازمان نظام پرستاری) կողմից ճանաչվել է որպես իրանական 1395 թվականի (2017 թ.) օրինակելի բուժքույր՝ մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության եւ աշխատանքում դրսեւորած  պարտաճանաչության ու բծախնդրության համար, տեղեկանում ենք Նոր Ջուղայի ազգային առաջնորդարանից:

Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976 թվականին, Ահվազում, ուր եւ ապրել է մինչեւ ամուսնանալը՝ 2000 թվականը: Նա իր դպրոցական կրթությունն ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական եւ «Րաֆֆի» ուղեցույց եւ պարսկական «Էֆաթ» միջնակարգ դպրոցներում:   

Այնուհետեւ մասնակցելով  համալսարանների մուտքի քննությանը՝ ընդունվել է Ահվազի Ազատ համալսարանի հիվանդապահության ճյուղը եւ ավարտել 2000 թվականին: Նա աշխատանքի է անցել «Ալ-Զահրա» հիվանդանոցում՝ 2001 թվականից եւ մինչեւ օրս անդամակցում է Սպահանի Հիվանդապահության համակարգի կազմակերպությանը: