image

Լիբանանում ոգեկոչում են առեւանգված դաշնակցական գործիչ Սարգիս Զեյթլյանի հիշատակը (տեսանյութ)

Լիբանանում ոգեկոչում են առեւանգված  դաշնակցական գործիչ  Սարգիս Զեյթլյանի հիշատակը (տեսանյութ)

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն հոկտեմբերի 23-ին Լիբանանում ոգեկոչելու է 1985 թվականին Լիբանանում անհայտ հանգամանքներում առեւանգված  ՀՅԴ ղեկավար Սարգիս Զեյթլյանի   նահատակության 30-րդ տարելիցը: Սարգիս Զեյթլյանը համարվում է ՀՅԴ երեւելի ղեկավարներից: Ծնվել է 1930-ին` Մուսա Լեռան Խդր-Բեկ գյուղում:  Եղել է Եգիպտոսի «Յուսաբեր»-ի, այնուհետեւ` Լիբանանի «Ազդակ»ի խմբագիրը: 1978 թվականից մինչեւ իր առեւանգումը Սարգիս Զեյթլյանը  ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ»-ի խմբագիրն էր: Հայտնի դաշնակցական գործչի առեւանգման եւ սպանության  մանրամասները մինչեւ հիմա հայտնի չեն, բայց նրա առեւանգումը կապվում է 1980-ականների կեսերին  թուրքական գաղտնի ծառայությունների հետ համագործակցած հակահայ եւ հակադաշնակցական խմբերի գործունեության հետ:  1985-ին Սարգիս Զեյթլյանի հետ առեւանգվել  եւ սպանվել է նաեւ նրա  թիկնապահ Կարո Գոլանջյանը: