image

Ծանր գիշեր Հալեպում. Ազգային դպրոցները մինչև երկուշաբթի փակ են լինելու

Ծանր գիշեր Հալեպում. Ազգային դպրոցները մինչև երկուշաբթի փակ են լինելու

Բերիո թեմը որոշում է ընդունել՝ թեմին պատկանող վարժարանները փակ պահել մինչև երկուշաբթի: Հալեպի այլ վարժարանների` ՀԲԸՄ-ի, Ավետարանական համայնքի դպրոցի և մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով Հալեպում վերջին օրերին կրկին սրված պատերազմական իրավիճակը: Երկրի իշխանությունները թռուցիկներ են տարածել Հալեպի արևելյան շրջաններում՝ կոչ անելով զինյալներին հանձնվել: Իշխանությունները խոսք են տվել, որ  զենքերը վայր դնելու դեպքում նրանց մարդկային վերաբերմունք են ցույց տալու, իսկ վիրավորներին՝ օգնություն: Սիրիական բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ կազմում է կամավորական հինգերորդ գունդը, որն օգնություն է ցույց տալու բանակին: 

Հալեպից տեղեկանում ենք, որ երեկ գիշեր, մինչև ուշ Ժամեր ռմբակոծվել է Հալեպը, ռումբ է ընկել Բեթել և Գյուլբենկյան դպրոցների շրջակայքում, կան մեծ վնասներ: Ըստ մեր այղբյուրի, ռումբը պայթել է  հայերով և այլ քրիստոնյաներով բնակեցված շենքի վրա, վնասված բնակարանի հայ բնակիչները վաղուց լքել են բնակարանն ու Կանադա գաղթել: