image

ԵՊՀ-ում հարգել են 22-ամյա Տաթևիկ Սարգսյանի հիշատակը

ԵՊՀ-ում հարգել են 22-ամյա Տաթևիկ Սարգսյանի հիշատակը

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում մոմավառություն է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի զոհ դարձած Տաթևիկ Սարգսյանի հիշատակին, որ եղել է ԵՊՀ բանասիրականի  ուսանողուհի: Ընկերները գրություններ և բանաստեղծություններ են գրել նրա մասին:  

Տաթևիկ Սարգսյանը զոհվել է մոր՝ 45-ամյա Օֆելյա Ջանոյանի հետ, երբ Լևոն Սարգսյանի վարած Lexus մակնիշի 10 CT 101 համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել էր իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ձերբակալվել է ԶԻԼ-ի վարորդ, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արսեն Պողոսյանը: