image
Հրատապ լուրեր:

Հայ պատանիները Լիբանանի հարավում ելույթ են ունեցել հայ և օտարազգի խաղաղապահների համար. լուսանկար

Հայ պատանիները Լիբանանի հարավում ելույթ են ունեցել հայ և օտարազգի խաղաղապահների համար. լուսանկար

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահները ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում Լիբանանում 2014 թվականից ծառայություն են իրականացնում: Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Լիբանանի հարավում տեղակայված խաղաղապահ զորքին է այցելել Լիբանանի երեք հայկական մշակութային միություններից կազմված պատվիրակություն: Ինչպես «Արևելքին»  հայտնի դարձավ, նախաձեռնության հեղինակը Լիբանանում ՀՀ դեսպանատունն է: «Նոր Սերունդ» մշակութային միության «Արեգ»  պարախումբը հայկական պարով հմայել է տարբեր ազգերից կազմված խաղաղապահ զորքին, ելույթներ են ունեցել նաև Համազգայինի և ՀԲԸՄ-ի պատանիները: Համերգին, ինչպես տեղեկացանք, ներկա են եղել ՅՈՒՆԻՖԻԼ-ի առաքելության մեջ ընդգրկված տարբեր ազգերի հրամանատարներ և բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում Հայաստանի դեսպանն ու դիվանագիտական ծառայողները: Հայ զորախմբի հրամանատարը ելույթից առաջ պաստառի վրա ցուցադրություն է կազմակերպել՝  օտարազգի զինվորներին ծանոթացնելով Հայաստանին ու նրա պատմությանը: Այնուհետև տեղի է ունեցել հայկական ճաշերի հյուրասիրություն: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների  դասակը Լիբանանում հսկում է Շաամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանը: