image

Բեյրութում մահացել է 30-ամյա հայաստանցի Հասմիկ Հակոբյանը

Բեյրութում մահացել է 30-ամյա հայաստանցի Հասմիկ Հակոբյանը

Բեյրութում, ծանր հիվանդությունից հետո մահացել է Հասմիկ Հակոբյան-Ժամկոչյանը: Ծնվելով Երևանում, փոքր տարիքում Հասմիկն ընտանիքի հետ տեղափոխվել է Բեյրութ, ուր շարունակել է դպրոցական ուսումը, այնուհետև ամուսնացել բեյրութահայ Արա Ժամկոչյանի հետ: Նրանք ունեն փոքրիկ որդի:  

Հոգեհանգստյան արարողությունը պիտի կատարվի Բեյրութի Նոր Ադանայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, վաղը՝ սեպտեմբերի 25-ին, իսկ հուղարկավորությունը՝ Բուրջ Համուդի Ազգային Գերեզմանատանը: 

«Արևելքը» ցավակցում է Հասմիկ Հակոբյան-Ժամկոչյանի հարազատներին՝ սիրելի Հասմիկի մահվան առթիվ: