Թուրքիայի դպրոցներում հիմնականից միջին կրթության անցման (TEOG) քննություններում 2015-2016 ուսումնական տարում, Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի դպրոցների աշակերտները հանձնելու են հայոց կրոնի քննություն, հայտնում է թուրքական մամուլը: Ազգային կրթական նախարարության ընդունած այս որոշումը Թուրքիայում համարվել է շրջադարձային, միաժամանակ` դրական վերաբերմունք երկրում առկա մշակութային բազմազանության հանդեպ:
TEOG-ի առաջին քննությունները տեղի կունենան նոյեմբերի 25-26-ը: Աղբյուրը հայտնում է, որ հարցաթերթիկների պատրաստման գործում ընդգրկված են նաեւ հայ մասնագետներ, հատկապես` կրոնավորներ: