image
Հրատապ լուրեր:

Հունգարիայում հայերենը կդասավանդվի համալսարանական մակարդակով. հայագետ

Հունգարիայում հայերենը կդասավանդվի համալսարանական մակարդակով. հայագետ

Հունգարիայի նշանավոր  համալսարաններից մեկում հայերենը ներառվել է համալսարանում դասավանդվող լեզուների շարքում: Այդ մասին տեղեկացնում է հունգարացի հայագետ  Բենեդեկ Ժիգմոնդը: Հունգարացի լեզվաբանը 15 տարուց ավելի է`  զբաղվում է հայոց լեզվի, հայկական մշակույթի, բանահյուսության հարցերով: Նա համագործակցում է  Հունգարիայի հայկական համայնքի հետ, հայագիտական կապեր ունի նաեւ Հայաստանում: Բենեդեկ Ժիգմոնդը հայագիտություն է ուսումնասիրել Հունգարիայի պետական համալսարանում` հայտնի հայագետ, պրոֆեսոր Էդմոնդ Օդոն Շյուցի մոտ: Բենեդեկ Ժիգմոնդն էլ Հունգարիայի համալսարանում կղեկավարի հայերեն լեզվի դասընթացը: Հունգարացի գիտնականը տիրապետում է արեւելահայերենին, արեւմտահայերենին եւ գրաբարին: