image

Երևանում տեղի ունեցած դժբախտ պատահարի սփյուռքահայ զոհը երկու երեխաների մայր էր

Երևանում տեղի ունեցած դժբախտ պատահարի սփյուռքահայ զոհը երկու երեխաների մայր էր

Սեպտեմբերի 7-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի պատուհանից, ըստ տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով նետված 32-ամյա Արշալույս Ա.-ն Լիբանանից Հայաստան էր եկել ընտանիքով՝ շրջապտույտի: Նրանք եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, հանդիպել են ծանոթներին, իսկ թե ինչն է եղել կնոջ նման քայլի դրդապատճառը, ոչ ոք չի կարողանում հասկանալ: Ըստ պտտվող խոսակցությունների, երիտասարդ կինն այցելել է «Կոնգրեսում» իջևանած իր ծանոթներին, որից հետո տեղի է ունեցել դեպքը:

Բեյրութում նրան ճանաչողներից մեկն ասել է, թե խոսակցություններ կան, որ կինը վերջին շրջանում ինչ-ինչ ներքին բարդույթներ է ունեցել, որի մասին հաճախ արտահայտվել է: Սիրիայում ծնված, բայց Լիբանանում ապրող կինը մատնահարդար էր աշխատում: Արշալույս Ա.-ն երկու երեխայի մայր էր, նրա մեծ որդին այս տարի ընդունվել է առաջին դասարան:

«Կոնգրեսի» բակից հիվանդանոց տեղափոխված կնոջ մահը news.am-ը ճշտել ու հաստատել է ոստիկանությունից: