image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ բարերարուհին այցելել է Երևանի «ՀԱԼԷՊ» կազմակերպություն

Սիրիահայ բարերարուհին այցելել է Երևանի  «ՀԱԼԷՊ» կազմակերպություն

Սիրիահայ բարերարուհի Անժել Չեմբերջյանն այցելել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նոր կենտրոն, այդ մասին տեղեկացնում են կազմակերպությունից, նշելով, որ կենտրոնի գործունեությանը ծանոթանալոց հետո բարերարը հանդիպել  է «ՀԱԼԷՊ» կազմակերպության ներքո գործող «Արևիկ-Հայաստան» հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայ անձանց կենտրոնի ուսուցիչներին և  սաներին:

Բարձր գնահատելով «ՀԱԼԷՊ» կազմակերպության ջանքերը՝ ուղղված սիրիահայ համայնքի հաստատմանը և կայացմանը Հայաստանում՝ տիկին Չեմբերջյանն իր երախտիքի խոսքն է հայտնել կենտրոնում հյուրընկալվելու համար և մաղթել է նորանոր հաջողություններ:

Հանդիպման ավարտին «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն ասմունքել ու երգել են` յուրովի հայտնելով իրենց շնորհակալությունը պատվավոր հյուրին։