image

Հսկայական հերթեր անձագրային բաժիններուն դիմաց. Պատճառը ընտրութիւններն են

Հսկայական հերթեր անձագրային բաժիններուն դիմաց. Պատճառը ընտրութիւններն են

Հսկայական հերթեր կը գոյանան ՀՀ ոստիկանութեան անձնագրային բաժիններու մուտքերուն։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է «Իրաւական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբէն Մելիքեանը:

Ան, մասնաւորապէս, նշած է. «Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկուելու հետ կապուած հարցերով։ Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարիւրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում, սպասում ու հեռանում են՝ ստիպուած հրաժարուելով ընտրական իրաւունքից։

Կոչ եմ անում.

1) ՀՀ ոստիկանութեանը՝ շտապ աւելացնել սպասարկման ծաւալները եւ ապահովել հոսքերի արդիւնաւէտ կառավարումը (կոնկրետ մէկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու).

2) Լրատուամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը»։