image

Երէկ բերման ենթարկուածներուն մեծ մասը ՀՅԴ-ի անդամներ եւ Արցախի մէջ կռուողներ եղած են

Երէկ բերման ենթարկուածներուն մեծ մասը ՀՅԴ-ի անդամներ եւ Արցախի մէջ կռուողներ եղած են

ՀՀ Գլխաւոր դատախազութեան շէնքի դիմացէն ապօրինի եւ բռնի ուժի կիրառմամբ ոստիկանութեան տարբեր բաժիններ բերման ենթարկուած քաղաքացիներէն մեծ մասը ՀՅԴ անդամներ են: Այս մասին NEWS.am-ին յայտնած է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթէլեանը:

Ան յայտնած է, որ բերման ենթարկուածներն են` Արմէն Վարդանեանը, Տարօն Մանուկեանը, Համբարձում Նանեանը, Արսէն Մարտոյեանը, Սարգիս Հեքիմեանը, Վահէ Թովմասեանը, Սարմէն Սաֆարեանը, Գագիկ Նահապետեանը, Նարեկ Վերդեանը, Մակիչ Պօղոսեանը, Գերասիմ Վարդանեանը:

«Գրեթէ բոլորը պատերազմի մասնակցած տղերք են, մի մասը վիրաւորում ստացած: Մերոնք առաջին գծով են պայքարում, կարծում եմ, որ թիրախաւորուած է, նրանք այլ  արշաւների ժամանակ էլ են ձերբակալուել: Այս իշխանութիւնների  հերթական ակնյայտ ապօրինութիւնների շարքն է . որով փորձում են հերթական անգամ լռեցնել այն մարդկանց, որոնք այսօր Սիւնիքի արժանապատուութեան համար պայքարում են եւ շարունակելու են այդ պայքարը անկախ բոլոր դրսեւորումներից»,- աւելցուցած է ան: