image

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Արցախում զոհված Ավետիս Պուլուզյանի տատիկին

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Արցախում զոհված Ավետիս Պուլուզյանի տատիկին

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է 2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Ավետիս Պուլուզյանի ընտանիքին, տեղեկանում ենք դեսպանությունից: 
Դեսպանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ավետիս Պուլուզյանի տատիկին՝ Զաբել Պուլուզյանին։
Ավետիսի հայրը՝ Արա Պուլուզյանը, 1996 թվականին Թեհրանից մշտական բնակության է մեկնել Ստեփանակերտ և 1999 թվականին ընտանիք կազմել Անժելա Զաքարյանի հետ, ունեցել երեք զավակներ՝ Ավետիսը և նրա երկու կրտսեր քույրերը՝ Անուշը և Աննան։
Ավետիսը 2018 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ, իսկ 2019 թվականին՝ անցել զինվորական ծառայության։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին։
ՀՀ դեսպանը խնդրել է Զաբել Պուլուզյանին իր ցավակցությունը և երախտագիտությունը հայտնել Պուլուզյաննների ողջ ընտանիքին։