image
Հրատապ լուրեր:

HSBC Հայաստանն ու ՔՈԱՖ-ն ամփոփեցին համատեղ կրթաթոշակների ծրագրի 2019-2021 ուսումնական տարիները

HSBC Հայաստանն ու ՔՈԱՖ-ն ամփոփեցին համատեղ կրթաթոշակների ծրագրի 2019-2021 ուսումնական տարիները

Փետրվարի 11-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) առցանց ձևաչափով ամփոփեցին 2019-2021 ուսումնական տարիների կրթաթոշակների ծրագիրը, որի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ և մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։ Նշված տարիների համար ծրագրային ընդհանուր ֆոնդը կազմել է 13.1 միլիոն ՀՀ դրամ, որից 9.7 միլիոն ՀՀ դրամը տրամադրել է HSBC Հայաստանը: Կրթաթոշակ են ստացել 20 մարզաբնակ ուսանողներ (ընդհանուր առմամբ՝ 50 կրթաթոշակ), որոնցից 18-ն արդեն անցել են մասնագիտական պրակտիկա Հայաստանի լավագույն 10 կազմակերպություններում։ Երկու կազմակերպությունների վեցամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռնվել է Հայաստանի պետական և մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար և հեռակա կրթություն ստանալու հնարավորություն։ Մինչ օրս ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 80․000 ԱՄՆ դոլար։ «Գյուղական համայնքների բնակիչներին, մասնավորապես երիտասարդներին, իրենց ողջ ներուժի բացահայտման ու կիրառման հնարավորությունների ընձեռումը ՔՈԱՖ-ի առաքելության առանցքում է, ուստի HSBC Հայաստանի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը մեզ համար շատ կարևոր է․ պատահական չէ, որ արդեն 6 տարի շարունակ իրագործում ենք այն»,- ընդգծում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Ի լրումն ֆինանսական աջակցության՝ ՔՈԱՖ-ն ու HSBC Հայաստանն ուսանողների համար մշակել են կարիերայի զարգացման փաթեթ, որը ներառում է պրակտիկա, մենթորություն և աշխատունակության հմտությունների զարգացման դասընթացներ: HSBC Հայաստանի աշխատակիցները ծրագրի մենթորության բաղադրիչի շրջանակում հանդես են եկել նաև որպես կամավորներ: «Մենք HSBC Հայաստանում քաջ գիտակցում ենք, որ կրթված և բանիմաց երիտասարդները հանդիսանում են երկրի տնտեսական և սոցիալական աճն ապահովող հիմնական ուժը: Հենց այս պատճառով արդեն իսկ 6 տարի է ինչ ՔՈԱՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք կրթաթոշակների ծրագիրը` հնարավորություն ընձեռելով մարզաբնակ երիտասարդներին իրենց լուման ունենալ երկրի և մասնավորապես իրենց հարազատ համայնքների զարգացման և բարգավաճման գործում»,- նշեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը