Անոնք կը պահանջեն վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ կառավարութեան հրաժարականը: «Մեր ներկայութեամբ մենք հաստատում ենք, որ ի հեճուկս դաւաճան իշխանաւորների, մեր բանակը չի պարտուել, չի մահացել, կանգուն է եւ պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին եւ ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիւ քաղաքացիներին հայահաւաքին` իրենց պատիւը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- ըսած է քաղաքացիներէն մէկը:
Դերասան, բեմադրիչ Հրանդ Թոխատեանը լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած է, որ այստեղ է արտայայտելու իր կարծիքը. «Ես կողմնակից եմ, որ լինի գործողութիւն, բայց ապստամբութեանը դէմ եմ»: