image
Հրատապ լուրեր:

Բրոդվեյի վերջին հայ աստղը հեռացել է կյանքից

Բրոդվեյի վերջին հայ աստղը հեռացել է կյանքից

Ամերիկահայ պարուսույց, թատերական պրոդյուսեր ու բեմադրիչ Ռոբերտ Ավետիսյանը, որ հայտնի է Բոբ Ավյան անուն-ազգանունով, հեռացել է կյանքից: «Նյու Յորք Թայմզ»-ը հաղորդում է, որ կյանքից հեռացել է  Բրոդվեյի վերջին 60 տարիների ամենամեծ շոուների  մասնակիցը, «Թոնի» եւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, որ կերտեց ամբողջական մի դարաշրջան, ինքն էլ պարելով իր մի շարք բերմադրություններում: Բոբ Ավյանը բեմադրություններ է կատարել նաեւ Լոնդոնում, նրա մասին գրվել է «Պարող մարդը» գիրքը:  Հայ պարուսույցը մահացել է 83 տարեկանում, սրտի կանգից: Նրա մահվան լուրը հաղորդել են նաեւ «Դը Գարդիան»,  «Հոլիվուդ ռիփորթըր» եւ այլ նշանավոր թերթեր: Բոբ Ավյանը վերջին հայ աստղն էր, որ մեծ դերակատարություն է ունեցել Նյու Յորքի Բրոդվեյ շրջանի նշանավոր թատերական աշխարհի հաջողությունների մեջ: