The Guardian-ը հայտնում է, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքում վիրաբույժ Արամ Ղազարյանը բացառիկ վիրահատություն է կատարել՝ ուսի հատվածից երկու ձեռքերի փոխպատվաստում կատարելով իսլանդացի 48-ամյա Ֆելիքս Գրեթըրսոնին: Սա համարվում է աշխարհում նման փոխպատվաստումը:
Տղամարդը ձեռքերը կորցրել է 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժշկական թիմը հաջող է համարում վիրահատությունը, որովհետեւ տղամարդը վերականգնվում է, մնում է, ինչպես Արամ Ղազարյանն է ասել ասուլիսի ընթացքում, նա կարողանա ծալել արմունկը: Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:
Արամ Ղազարյանը վաստակաշատ բժիշկ է՝ մասնագիտացած վերին վերջույթների վիրաբուժության ասպաւրեզում, նա Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավարն է, ծրագրեր է իրականացրել նաեւ Հայաստանում: