image
Հրատապ լուրեր:

Ֆրանսահայ բժիշկը բացառիկ վիրահատություն է կատարել, նա երկու ձեռքի փոխպատվաստում է իրականացրել

Ֆրանսահայ բժիշկը բացառիկ վիրահատություն է կատարել, նա երկու ձեռքի փոխպատվաստում է իրականացրել

The Guardian-ը հայտնում է, որ  Ֆրանսիայի Լիոն քաղաքում վիրաբույժ Արամ Ղազարյանը բացառիկ վիրահատություն է կատարել՝ ուսի հատվածից երկու ձեռքերի փոխպատվաստում կատարելով իսլանդացի 48-ամյա Ֆելիքս Գրեթըրսոնին:  Սա համարվում է աշխարհում նման փոխպատվաստումը:   

Տղամարդը ձեռքերը կորցրել է 23  տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժշկական թիմը հաջող է համարում վիրահատությունը, որովհետեւ տղամարդը վերականգնվում է, մնում է, ինչպես Արամ Ղազարյանն է ասել ասուլիսի ընթացքում, նա կարողանա ծալել արմունկը: Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

Արամ Ղազարյանը վաստակաշատ բժիշկ է՝  մասնագիտացած վերին վերջույթների վիրաբուժության ասպաւրեզում, նա Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավարն է, ծրագրեր է իրականացրել նաեւ Հայաստանում: